Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Մրից ելան, մրջուրն ընկան» մեր եվրաբարեկամները

«Մրից ելան, մրջուրն ընկան» մեր եվրաբարեկամները
25.04.2026 | 19:54

Բրյուսելում դեռ չէին հասցրել վայելել Օրբանից ազատվելու հաճույքը, երբ վրա հասավ նոր «աղետ»: Բուլղարիայում, ընտրությունների արդյունքով, փառահեղ և ջախջախիչ հաղթանակ տարավ Ռադևի ստեղծված քաղաքական կուսակցությունը: Իզուր չէ, որ նրան վերլուծաբաններն անվանում են «բուլղարական Օրբան»: Ռադևը հմուտ և ժողովրդականություն վայելող գործիչ է: Գեներալի աստիճան ունի: Որոշ ժամանակ եղել է Բուլղարիայի նախագահ: Նրա նախընտրական ծրագրում խիստ քննադատվում է ուկրաինական վարչակարգին ԵՄ օգնությունը, վնասաբեր է համարվում ԵՄ ներքին քաղաքականությունն ու Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Անցումը եվրոյին և ազգային արժույթի վերացումը համարվում է վաղաժամկետ և վնասարար: Ինչպես հայկական ժողովրդական ասացվածքն է ասում՝ «մրից դուրս եկան, ընկան մրջուրը» մեր եվրաբարեկամները: Լավ բան չստացվեց, եվրաբյուրոկրատների գլխին գալովի է: Հունգարիայի նոր վարչապետ Մադյարն էլ իր հերթին կտրուկ մերժել է Բուդապեշտին ներկայացված 27 պահանջների մեծ մասը: Համաձայնել է քննարկել միայն երեքը, այն էլ դեռ հարց է, կարող է դրանցից մեկ-երկուսն էլ մերժի: Իսկ ԵՄ դատարանը որոշում է ընդունել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Օրբանի կառավարության որոշումները հոմոսեքսուալիզմը և սեռափոխությունն արգելելու մասին: Ժամանակին Օրբանը այդ քայլին էր գնացել մանկապղծության դեմ պայքարելու համար: Իսկ ԵՄ դատարանը դրանք որակել է որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարում: Ահա այսպիսի հետաքրքիր անակնկալներ և «информация к размышлению» օրբանաֆոբ և եվրահայրենակիցների համար:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5856

Մեկնաբանություններ