Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒս ուսի՝ ընդդեմ ռուսի

ՈՒս ուսի՝ ընդդեմ ռուսի
09.05.2026 | 11:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել Է Բաքվի և Կիևի միջև սպառազինությունների համատեղ արտադրության "հիանալի հնարավորությունների" մասին։

Բաքուն և Կիևը լավ հեռանկարներ ունեն ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների համատեղ արտադրության համար, համոզված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

"Կարծիքներ են փոխանակվել ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ, և այստեղ նույնպես շատ մեծ հեռանկարներ կան։ Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ուկրաինայում զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրը, և ընդհանուր առմամբ արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության հիանալի հնարավորություններ կան", - ասել է Ալիևը Գաբալայում (Ադրբեջան) ՝ հանդես գալով մամուլի համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ հայտարարությամբ։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնումը բազմաթիվ ուղղություններով, "այդ թվում ՝ էներգետիկ ոլորտում, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը", նշվում Է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ուկրաինայի համագործակցությունը "շատ ամուր քաղաքական հիմք ունի":

"Ադրբեջանը և Ուկրաինան բոլոր միջազգային կազմակերպություններում փոխադարձաբար աջակցում են և կաջակցեն երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը", - նշել է ադրբեջանական պետության ղեկավարը:

Կիեւն ու Բաքուն շարունակում են համագործակցել հատկապես ռազմական ոլորտում։ Այս մասին հայտնում է "Միլիտարիստ" Telegram-ալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

"Ընդ որում, այս աշխատանքը կոնկրետ բնույթ է կրում: Օրինակ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության "Chaz Industrial Association" ընկերությունը պայմանագիր է կնքել Ուկրաինային ВК-3 ավիառումբեր մատակարարելու մասին, որոնք թուրքական QFAB-250LG ավիառումբերի մերձավոր անալոգն են։ Ռումբերի առնվազն մեկ խմբաքանակ արդեն առաքվել է պատվիրատուին, եւ առաքումն իրականացրել է ուկրաինական "Մերիդիան" ընկերությունը՝ Խարտումով եւ այնուհետեւ Լեհաստանով ("Ժեշուվ" ավիաբազայով), որտեղից ռումբերն առաքվել են Ուկրաինայի տարածք։

Հայտնի է նաեւ, որ ադրբեջանական "Ջիհազ" կազմակերպությունը Ուկրաինայի զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել 120 մմ տրամաչափի ականների, "Գրադ" հրթիռային համակարգերի, 7,62x39 եւ 5,45x39 տրամաչափի փամփուշտների, ինչպես նաեւ խորհրդային արտադրության FAB-250 եւ FAB-500 ռումբերի մատակարարման մասին: Գործարքում միջնորդ է հանդես գալիս ադրբեջանական "Արազ" ընկերությունը, ապրանքների առաքումն իրականացվում է Սուդանի, ինչպես նաեւ Ուկրաինային սահմանակից ՆԱՏՕ-ի երկրների տարածքով", - ասվում է հաղորդագրության մեջ։

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Ըստ ռուսական ԶԼՄ-ների

«Третья Сила Плюс»-ի կայքից

Դիտվել է՝ 3250

Մեկնաբանություններ