ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մի թողեք, որ ձեր փոխարեն կրկին ընտրեն աղմուկը, դատարկությունն ու պատահականությունը

Մի թողեք, որ ձեր փոխարեն կրկին ընտրեն աղմուկը, դատարկությունն ու պատահականությունը
30.05.2026 | 13:04


Մարդկանց և կենդանական աշխարհի միջև տարբերությունը միայն բանականության, տեխնոլոգիայի կամ քաղաքակրթության մեջ չէ։ Երբեմն այդ տարբերությունը նույնիսկ մարդու օգտին չէ։

Բնության մեջ գոյատևման օրենքը պարզ է․ ոչ մի ոհմակ չի վստահի իր առաջնորդությունը թույլին, վախկոտին կամ դատարկախոսին։ Ոչ մի գայլ չի գնա այն առաջնորդի հետևից, որը վտանգի պահին առաջինն է փախչելու։ Ոչ մի առյուծ չի ենթարկվի անողնաշար, մեծամիտ ու աղմկոտ էակին։ Բնազդը կենդանական աշխարհում ավելի ազնիվ է, քան շատ մարդկային «քաղաքական ընտրություններ»։

Եվ ահա այստեղ է մարդու տեսակի մեծագույն ողբերգությունն ու ամոթը։

Մենք միակ կենսաձևն ենք, որն ունակ է սեփական ճակատագիրը հանձնել ոչ թե արժանավորին, այլ ամենաաղմկարարին, ոչ թե խելացիին, այլ ամենադատարկին, ոչ թե ուժեղին, այլ դերասանական ունակություններով օժտված պատահականությանը։ Մենք հաճախ առաջնորդ ենք ընտրում ոչ թե ըստ խորության, պատասխանատվության ու պետական մտածողության, այլ ըստ աղմուկի, կեղծ պարզության, ամբոխահաճո ժեստերի ու էժան ներկայացումների։

Հունիսի 7-ին գնացե՛ք ընտրության։

Գնացե՛ք ոչ միայն իշխանություն ձևավորելու, այլև որոշելու՝ պետությո՞ւն եք ուզում ունենալ, թե՞ նրա դատարկվող պատյանը։ Գնացե՛ք ընտրելու ձեր երեխաների ապագան, ոչ թե ձեր հիասթափությունների շարունակությունը։ Մի՛ թողեք, որ ձեր փոխարեն կրկին ընտրեն աղմուկը, դատարկությունն ու պատահականությունը։

Այս անգամ ընտրե՛ք ապագան, ոչ թե դրա չգոյությունը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 4152

Մեկնաբանություններ