Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ժողովրդավարության բաստիոնում» հերթական քաղաքական հաշվեհարդարն է իրականացվում

«Ժողովրդավարության բաստիոնում» հերթական քաղաքական հաշվեհարդարն է իրականացվում
13.06.2026 | 10:44

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի կալանավորումը ֆեյսբուքյան հրապարակումների համար՝ ապացույցն է այն բանի, որ գործող համակարգն ընտրովի արդարադատության կուրսը շարունակում է։

Իշխանական ֆեյքերին ու քարոզիչներին թույլատրված է ամեն ինչ՝ թիրախավորում, վիրավորանք, ատելության քարոզ, սպառնալիքներ, հարձակումներ հակառակ կարծիքներ ունեցողների վրա։

Այդ ամեն ինչը իրենց կարելի է, իսկ հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավելի տոնայնությունը նույնիսկ. անմիջապես գործի են դրվում իրավապահ մարմինները։

Այս երկակի ստանդարտները քայքայում են պետության իրավական հիմքերը։ Չի կարող լինել արդարություն այնտեղ, որտեղ օրենքը ծառայում է միայն իշխանության քաղաքական շահերին։

Շատ հետաքրքիր է նաև սորոսաեվրոպամետների կարծիքը այս ամենի մասին․ կպաշտպանե՞ն իրենք նույն կերպ Ալենին, ինչպես անում էին դա Արթուր Օսիպյանի պարագայում:

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ