Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մենք պատմության ընթերցո՞ղն ենք, թե՞ նրա ստեղծողը

Մենք պատմության ընթերցո՞ղն ենք, թե՞ նրա ստեղծողը
12.07.2026 | 11:06

Անցյալս հիշելիս սիրտս լցվում է գինով,

մի հզոր երկիր ունեի Great Armenia անունով:

Կհիշեմ ու մեկ կխնդամ, մեկ՝ կուլամ,

Խե՞նթ եմ, ի՞նչ է։

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ․Գ․1

Ի՞նչ են նվիրելու զավակներս թոռներիս, թեպետ՝ նվիրում են ունեցածը:

Մի՞թե էլի ՈՂԲ ԱՐՄԵՆԻՈ կամ, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ:

Մենք դա չկարդացինք, տեսանք: ՈՒ հիմա հարց է՝ մենք պատմության ընթերցո՞ղն ենք, թե՞ նրա ստեղծողը:

Հ․Գ․2

Ստատուսի սկզբը Ե. Չարենցի հայտնի բանաստեղծության առաջին ձևափոխված տողերն են.

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով,

Ես մի ընկեր ունեի Լիպո անունով:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ