Ովքե՞ր են նրանք և ինչո՞վ են զբաղվում:
Ուրեմն, ֆեյսբուքյան զանգ եմ ստանում անծանոթ օգտատերից (այդօրինակ զանգեր պարբերաբար ստանում եմ): Պատասխանում եմ: Ներկայանում է: Անունն ու ազգանունն է ասում և հայտնում է, որ «նիկոլական բլոգեր է»: Լսում եմ: Պարզվում է «նիկոլական բլոգերը» 79 տարեկան է: Վերջինս սկսում է իր ողջ կյանքը պատմել: Դեռ լսում եմ: Որոշ ժամանակ անց, երբ «նիկոլական բլոգերն» արդեն սկսեց պատմել իր պապու պատմությունը, ընդհատեցի: Հարցրեցի, թե ես այդ ամենի հետ ի՞նչ կապ ունեմ: Ի պատասխան, «նիկոլական բլոգերն» ասաց, որ այսուհետ չհամարձակվեմ «Նիկոլի անունը տալ և Արծվաշեն պահանջել»: Վերջինս ավելացրեց, որ «Նիկոլին 750 000 մարդ է ընտրել, որոնք, առանց բացառության, բոլորը դեմ են Նիկոլի անունը հիշատակողներին և Արծվաշենին»: Հարցրեցի, թե դեմ լինելով հանդերձ, ինքը` 79-ամյա «նիկոլակական բլոգերը», ի՞նչ է պատրաստվում անել, ինչպե՞ս պետք է համոզի (ճնշի, սպառնա, խնդրի, պայքարի), որպեսզի Նիկոլին չընտրած քաղաքացիները Նիկոլի անունը չտան և նրանց մի մասն էլ Արծվաշենը չպահանջեն: «Նիկոլական բլոգերն» ասաց, որ պատրաստվում է զանգահարել Նիկոլին չընտրած, առանց բացառության, բոլոր քաղաքացիներին: Հետո «նիկոլական բլոգերը» նյարդայնացավ, ինձ ասաց, որ այլևս իրեն չզանգեմ և իր էջը չմտնեմ: Ժպտացի: Ի վերջո, 79 տարեկան է: Ի՞նչ անենք, որ իր իսկ ասելով «նիկոլական բլոգեր է»:
Մարդու տարիքն անհրաժեշտ է հարգել, անկախ ուղեկցող հիվանդություններից: Նույնիսկ, եթե անամնեզում գրված է «նիկոլական բլոգեր»:
Կարեն Հեքիմյան