Մեր ազգի ուժը առաքելահաստատ հավատքի մեջ է, որ լուսավառ է հայորդյաց հոգիներում Սուրբ Եկեղեցու հովանու ներքո: Դարեր շարունակ աննկուն հավատքով և հոգու զորությամբ է հարատևել մեր ժողովուրդը. հոգևորն է եղել այն հիմքն ու վեմը, որի վրա հաստատուն են մնացել մեր ինքնությունը, մշակույթը, ազգային ինքնագիտակցությունը, որոնցով պայքարել ենք ու հերոսացել հանուն մեր Հայրենքի ու Հավատքի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ