Անհատ բժիշկների անձնվեր աշխատանքը հաճախ բախվում է անարդար համակարգի պատին
15.09.2026 | 12:26
Հայկական իրականության մեջ բժիշկը միշտ եղել է ոչ թե պարզապես մասնագետ, այլ համայնքի հարգված ու սրբազան հենասյուններից մեկը: Հին գյուղերում ու քաղաքներում նրան դիմում էին ոչ միայն մարմնական ցավի, այլև հոգեկան վշտերի ու խորհրդի համար. բժշկի խոսքը օրենք էր, իսկ տանը հայտնվելը՝ փրկության նշան։ Նա կիրթ ու լուսավորված մարդ էր, երբեմն միակը այդ բնակավայրում, որին վստահվում էին առանց վերապահումների։
Հավատացեք շատ անգամներ եմ նկատել, որ ավտոտեսուչները աչք էին փակում բժիշկների կողմից կատարած իրավախախտումների առաջ։
Ցավոք, այսօր շատ բան է փոխվել։ Անհատ բժիշկների հերոսական ու անձնվեր աշխատանքը հաճախ բախվում է անարդար համակարգի պատին։ Սոցիալական լարվածությունն ու անվստահությունը համակարգի նկատմամբ թափվում է հենց բժշկի գլխին և երբեմն վերածվում են ագրեսիայի՝ բժշկին դարձնելով անպաշտպան անգամ իր իսկ կոչման մեջ։ Վերջին ողբերգական դեպքերը ցույց են տալիս, թե որքան ենք հեռացել սպիտակ խալաթի նկատմամբ երբեմնի սրբազան վերաբերմունքից։
Ժամանակն է հասկանալու, որ առանց (գոնե) բժշկին հարգելու և պաշտպանելու՝ հասարակությունը կորցնում է իր, առանց այդ էլ խաթարված, բարոյական դեմքը։
Ցավակցում եմ հարազատներին։
Հովիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ.
Չեմ զարմանա, որ այդ 64 ամյա չնարդը օգտված լինի այդ բժշկի ծառայություններից։
Առողջ եղեք, եթե կարող եք։
Մեկնաբանություններ