Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Մեր ամեն օրը պայքար է

Մեր ամեն օրը պայքար է
10.03.2025 | 09:29

Յուրաքանչյուր գիտակից մարդ մշտապես մտածում է անձնական նվաճումների մասին, եթե ավելացնենք գիտակցին փորձառու և իմաստուն բառերը, կստանանք այն սուբյեկտին, որը նաև մտածում է այլոց նվաճումների մասին: Մեր ամեն օրը պայքար է` ձեռքբերումներ և հաղթանակներ ունենալու համար: Իսկ երբ այս ամենը դառնում է համընդհանուր մոտեցում` ռազմավարություն, շահում է միայն հայրենիքը` երկիրը: Իհարկե, հաղթանակներ ունենալը դյուրին գործ չէ, բայց դա նպատակ է, որին պետք է հասնենք միմիայն դրան ձգտելով և գործուն քայլեր ձեռնարկելով:

Դնենք նպատակ` Հայրենիքը պաշպանելու, նրա տարածքային ամբողջականությունը վերականգնելու, թշնամիներից երկիրը ազատագրելու, մեր ոգեղենը կերտելու և անպայման կհաջողենք:

Ըստ Բոդո Շեֆերի. «Հաղթողների օրենքներով ապրած ամեն պահ արժանի է ապրած լինելուն: Այդ օրենքների շնորհիվ մենք մեր կյանքի համար շատ բարձր նշաձող ենք սահմանում»:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 11840

Մեկնաբանություններ