Ողջունում եմ ձեզ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում ՀՀԿ 16-րդ համագումարի շրջանակներում։ Այսօր մենք ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենանք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, գնահատականներ տալու կուսակցական աշխատանքի բոլոր ուղղություններով ձեռնարկված քայլերին, վեր հանելու թերությունները և առաջ գնալու նոր ազդակներ փոխանցելու կուսակցական մարմիններին ու տեղական կառույցներին։ Հանրապետականն իշխող կուսակցությունն է և պատասխանատվություն է ստանձնել երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու համար։
Երիտասարդության համաշխարհային օրն է։ Երիտասարդությունը կյանքի ամենակարևոր փուլն է։ Այս շրջանում են հիմնականում կուտակվում գիտելիքներ, փորձ, ստեղծվում կապեր, ձեռք բերվում ընկերներ։ Երիտասարդ տարիքում է դրվում այն ամենի հիմքը, որի վրա հետագայում կառուցվելու է մեր ապագան։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել Փենսիլվանիայի նահանգի ընտրություններում՝ ստանալով ևս 20 քվեատուների ձայներ, հայտնում է Associated Press-ը:
Ոճրագործությունից անցել է 17 տարի, բայց մենք գիտենք այնքան, որքան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ոչ մի բան չբացահայտվեց՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասանի ժամանակ սպանվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺփոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 20-24-ին անցկացված՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին: Համաժողովին մասնակցել են աշխարհի 31 երկրից 140 խմբագիր և լրագրող:
Չի եղել, ոչ մի հոկտեմբերի 27 չի եղել, 1999-ն էլ ավարտվել է ճիշտ այնպես, ինչպես դու էիր ծրագրում՝ հազարամյակ է փոխվել, ու 21-րդ դարը մերն է, ու ես զանգահարում եմ քեզ, որ ասեմ՝ բարև, Վազգեն:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...