-
14.12.2014|
14:01
Այսօր ժամը 18:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի կունենա Գոհար Գասպարյանին նվիրված մեծ ցուցահանդես: Ժամը 19:00-ին կամփոփվեն Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի արդյունքները, հաղթողներին կհանձնվեն մրցանակները, տեղի կունենա գալա համերգ:
-
13.12.2014|
19:23
«Ցանկացած իրավախախտում մեր կուսակցության համար ընդունելի չէ, զոռբայությամբ և բիլակներով հարցերին լուծում տալը դատապարտելի է: Հարցը գտնվում է իրավական տիրույթում»՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
13.12.2014|
19:21
Մենք այստեղ հանրահավաք չենք անում, մենք այսօր փորձել ենք այստեղ համախմբել բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում Հայաստանի այսօրվա իրավիճակի համար, ովքեր ուզում են վաղվա օրը լուսավոր տեսնել, մենք այստեղ այսօր համաժողով ենք անում՝ Եռաբլուրում ազատամարտիկների հավաքի ժամանակ բոլոր ազատամարտիկների անունից հայտարարեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:
-
13.12.2014|
19:12
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին ծեծելու առնչությամբ.
-
13.12.2014|
19:10
Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն:
-
13.12.2014|
10:59
Բազմամաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի շինարարարության համար շինհրապարակում աշտարակային կռունկ տեղադրելու նպատակով սույն թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 06:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 17:00-ն սահմանափակվելու է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցին (Շահումյան հրապարակին ) հարող հատվածում:
-
12.12.2014|
12:24
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա՝ ասված է երեք երկրների արտաքին գործերի նախարարների՝ Կարսում ընդունված համատեղ հայտարարությունում:
-
12.12.2014|
12:19
Դեկտեմբերի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
-
12.12.2014|
11:35
Դեկտեմբերի 6-7-ին Աղվերանում տեղի ունեցած ՏՀՏ լիդերների հերթական հանդիպումը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուն և դրա հետ կապված օրենսդրական և այլ փոփոխություններին, որոնք սպասվում են 2015 թ. հունվարի 1-ից հետո։
-
11.12.2014|
15:37
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության «Տեմպուս և երկկորղմ համագործակցության» ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին: