Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նորից Հուլիոս Կեսարը

Նորից Հուլիոս Կեսարը
31.12.2012 | 12:00

Տարեմուտը նշվել է հնագույն ժամանակներից: Հին հույները համարում էին, որ նոր տարին սկսվում է նոր լուսնի ծնունդով և տարեմուտը նշում էին հունիսի 21-ին: Մ.թ.ա. 1-ին դարում Հուլիոս Կեսարը նախընտրեց Հռոմեական կայսրության ողջ տարածքում նոր տարին նշել հունվարի 1-ին: Հետագայում հունվարի 1-ին նոր տարին նշելու ավանդույթը փոխանցվեց քրիստոնեական ողջ աշխարհին:

Դիտվել է՝ 5056

Մեկնաբանություններ