Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Պատրաստել եք շատ սրածայր մի դաշույն և այն խրել առանց այդ էլ արնածոր սիրտս ու խոցոտել այն

Պատրաստել եք շատ սրածայր մի դաշույն և այն խրել առանց այդ էլ արնածոր սիրտս ու խոցոտել այն
29.04.2013 | 17:49

«Իրատես de facto»-ի թիվ 26(442)-ում կարդացի Անահիտ Ադամյանի մարդու հոգին ցնցող «Վերադարձ»-ը` նվիրված Այդին Մորիկյանի հիշատակին։

Մարդու հոգին ցնցող հոդված։
Ձեր հոդվածը կառուցվածքով ինձ հիշեցնում է մանկական խաղալիք խորանարդիկների մի կույտ։ Որքան երեխան հնարամիտ է, այնքան արագ է կողմնորոշվում ու կառուցում իր նախասիրած այս կամ այն կառույցը` տուն, ամրոց, աշտարակ և այլն։ Ոչ հնարամիտ, առավել ևս ծույլ երեխայի համար դա ձանձրալի զբաղմունք է, և նա չի կարող իմաստավորել այդ խաղալիքի իսկական, առավել ևս ուսուցողական նշանակությունը։
Դուք «Իմ ջուրն ուրիշ ջրեն է, ամեն մարդ չի կարա խմիլ» ձևաչափով եք վարվել ու տուն, ամրոց կառուցելու փոխարեն պատրաստել եք շատ սրածայր մի դաշույն և այն խրել առանց այդ էլ արնածոր սիրտս ու խոցոտել այն։
Ես կարդացի Ձեր տողերն ու միանգամից հասկացա Ձեզ։ Բայց մի անգամը հերիք չէր։ Ահա արդեն քանիերորդ անգամ կարդում եմ։
Ես ապրել եմ ավելի դաժան իրողություն։ Դուք գոնե ՆՐԱ համար ինչ-որ բան արել եք, որով կարող եք մխիթարվել։ Իսկ ե՞ս։ Նրա համար ոչինչ չեմ արել։ Չէ՛, դա ժլատությունից չէր, որ մի վարդ անգամ չեմ նվիրել. շատ միամիտ ու ամաչկոտ էի, կարծում էի` երբ կա սեր, դա ավելորդ է, չգիտակցելով, որ դա էլ ուշադրություն է ու քնքշանք սիրածդ էակի համար։
Կար ևս մի հանգամանք` դաստիարակությունս (ընտանեկան)։
-Որևէ կնոջ կամ աղջկա ծաղիկ նվիրելը քաղաքավարության նշան է։ Սիրածդ էակին պիտի նվիրես հավատարմությունդ և պաշտես որպես հրեշտակի, սերունդ պարգևող աստվածուհու,- ասում էր հայրս։
Եվ ես կորցրի նրան, որի (ինչպես Ձեր պարագայում) հետ խոսում եմ ամեն օր. ինչե՜ր ասես, որ չեմ հարցնում նրան, ինչի՜ մասին ասես չեմ խոսում նրա հետ։
Ես իմ նախասիրած հոդվածները պահում եմ առանձին թղթապանակներում (ըստ թեմաների)։ Ձեր հոդվածը ո՞ր թղթապանակիս մեջ պահեմ։
Կարծում եմ` Դուք, ավելի քան որևէ մեկը, հասկացաք ինձ։


Հարգանքներով Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 27985

Մեկնաբանություններ