Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Տարոն ՊԱՐՍԱՄՅԱՆ. Մենք պետք է լիդերներ «թողարկենք» ամբողջ աշխարհի համար

Տարոն ՊԱՐՍԱՄՅԱՆ. Մենք պետք է լիդերներ «թողարկենք» ամբողջ աշխարհի համար
19.05.2013 | 18:13

Ամեն անգամ, երբ ինչ որ տեսանելի իրադարձություն է տեղի ունենում, իմ շատ սիրելի ֆեյսբուքահայերը սկսում են իրար «ուտել», հետո մի մասը սկսում է քննադատել իրար «ուտողներին»՝ ակամայից թեմայի մեջ մտնելով: Մարդիկ ունենք (այո՜, բոլորը մերն են), որ անկախ նրանից, թե ինչ իրադարձություն կլինի, «սազն» առած պատրաստ սպասում են իրենց հայտնի երգերը երգելուն: Նաև ունենք այդ երգերին ստանդարտ պատասխաններ ունեցողներ, ու էս ամենը շատ կարճ է տևում, որովհետև հաջորդ «իրադարձային ալիքը» արագ մոռացության է մատնում նախորդը: Ես ոչ ոքի չեմ քննադատում սրանով, առավել ևս չեմ էլ մեղադրում, իր բոլոր ծայրահեղություններով հանդերձ սիրում եմ մեր օնլայն միջավայրը ու ոչ թե նրա համար, որ մենք «հզոր ենք», «մենք՝ հայերս, վերջն ենք», «ֆլան-ֆստան», այլ պարզապես սա մենք ենք: Ես տեսնում եմ այստեղ զիլ անհատների, վառ դեմքերի, որոնք միմյանց թուլացնում են հանրության աչքերում շարունակական անպտուղ պայքարով: Մեր փոքրիկ երկրի միջավայրը բավական քիչ է միջին վիճակագրական հայի ամբիցիաների բավարարման համար, անկախ նրանից՝ ինքնարտահայտման հարթակը օնլա՞յն է, թե իրական: Մերոնցից շատերը հոյակապ լիդերներ կլինեին այլ միջավայրներում, ու շատերը արդեն իսկ են, բոլորս միասին որպես մեկ սուբյեկտ հզոր չենք, քանզի ամեն հզոր սուբյեկտ ունի մեծ թվով լուզերներ ու քիչ թվով լիդերներ: Պետական կառավարման ստանդարտ մոդելները մեր էթնոսի համար չեն, մեզ յուրահատուկ մոդել է հարկավոր: Մենք պետք է լիդերներ «թողարկենք» ամբողջ աշխարհի համար:

Դիտվել է՝ 7167

Մեկնաբանություններ