ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ո՞վ կսպասեր Սեթից

Ո՞վ կսպասեր Սեթից
13.06.2013 | 11:11

Վատիկանում շարունակվում են բացահայտումները: Նորահայտ փաստաթուղթը առաջին դեմքով գրված պատմություն է, թե ինչպես են մոգերը ընծաներ բերել մանուկ Հիսուսին: 250 տարի Վատիկանի գրադարանում պահպանվող բնագիրը վերծանած գիտնականը չի բացառում, որ հեղինակը անձամբ տեսել է նորածնին: «Մոգերի խոստովանությունը» գիրքը տարբերվում է աստվածաշնչյան պատմությունից` ձեռագիրի տարբերակով մոգերը գալիս են Բեթղեհեմ ոչ թե Պարսկաստանից, այլ` Չինաստանից: Նրանք Սեթի` Ադամի երրորդ որդու ժառանգներն են և պատկանում են համրերի աղանդին: Մոգերը եղել են ոչ թե երեքով, այլ մի քանի տասնյակ: Գրքի համաձայն` Սեթը իր ժառանգներին ասել էր, որ աստղը կվկայի մարդու կերպարանքով աստծո ծնունդի մասին: Այս և վերջերս գաղտանզերծված այլ պատմական փաստաթղթեր Վատիկանը մտադիր է ցուցադրել Կապիտոլիումի բլրի թանգարաններում:

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ