«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լուսանկարների մրցույթ

Լուսանկարների մրցույթ
02.11.2013 | 15:59

Երևանում Բրիտանական դեսպանատունը «Հայաստանում բրիտանական օրեր» ծրագրի շրջանակում հայտարարում է «Գտնել Բրիտանիան» խորագրով լուսանկարների մրցույթ: Մրցույթի նպատակն է պատկերել Բրիտանիայի ներկայությունը Հայաստանում:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է գտնել ցանկացած վայր, առարկա կամ Բրիտանիայի հետ կապ ունեցող սիմվոլ և լուսանկարել այն, լուսանկարին տալ նկարագիր։ Մրցույթի ավարտից հետո լուսանկարը կկտեղադրվի ֆեյսբուքյան էջում։ Ընտրող հանձնաժողովը կառանձնացնի լավագույն գործը։ Լայքերի միջոցով կընտրվի նաև հանդիսատեսի համակրանք աշխատանքը, որը նույնպես կստանա մրցանակ։ Ընտրության չափանիշներն են՝ ստեղծարար մոտեցում, խոսուն լուսանկար, իմաստալից նկարագիր։

Դիտվել է՝ 3949

Մեկնաբանություններ