Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
05.04.2014 | 14:14

ՀՀ արտգործնախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Նախարարները հավանության են արժանացրել ԱՊՀ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։
Նախարարների խորհրդում անդրադարձ է եղել ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը։ Հաստատվել է 2014 թ. ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների ծրագիրը։
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում էր Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հայտարարության նախագիծը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։
ԱՊՀ շրջանակներում շահագրգիռ պետությունների միջև պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ մարմինների համագործակցության կատարելագործման նպատակով արտգործնախարարները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերի նախագծեր։
Հանդիպմանը հավանություն տրվեց 2016թ. ԱՊՀ-ում կրթության տարի հռչակելու մասին որոշմանը։

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ