Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀԿ-ն հաստատել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում

ՀՀԿ-ն հաստատել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում
13.04.2014 | 17:33

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչը հաստատվել է նիստերի ընթացքում:
Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ դեռևս փետրվարին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմել է խնդրանքով՝ ընդունել իր հրաժարականը, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել դիմումի ներկայացման պահը հետաձգել` մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարությանհրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: ՀՀ նախագահն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել` կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ