Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով վնաս կհասցնի Իրանի ժողովրդին: «Մենք երբեք կոնֆլիկտ չենք նախաձեռնել, բայց յուրաքանչյուր ոք, ով վնաս է հասցնում Իրանին, ծանր ապտակ է ստանալու»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ էր տվել Իրանին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար և համապատասխան նամակ ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին։               
 

Նաիրի ԲԱԴԱԼՅԱՆ. Հայրենասիրության նոպան կոմպյուտերի էկրանի առաջ է բռնում

Նաիրի ԲԱԴԱԼՅԱՆ. Հայրենասիրության նոպան կոմպյուտերի էկրանի առաջ է բռնում
02.05.2014 | 14:14

Թույլ տվեք չհավատամ այն նորահայտ ֆեյսբուքյան հերոսության առաձին աստիճանի շքանշանակակիր «հայրենասերներին», ովքեր ոչ միայն դատափետում ու քարկոծում են հանգամանքների (իրենց անհայտ) բերումով երկրից արտագաղթողներին, այլև հայտարարում են, թե իբր Ամերիկայում կամ Ֆրանսիայում շատ լավ ապրում էին, բայց «հայրենիքի կարոտից» վեր կացան, ընտանիքով եկան Հայաստան:
Հարգելիներս, սուտ խոսելը լավ բան չի: Մոնթե Մելքոնյաններն ու Ժիրայր Սեֆիլյանները հենց նրանով են մեծ, որ նրանց գործողություններում առաքելության տարրը կա: Նրանք քիչ են և այն էլ վերադարձել են կոնկրետ առաքելությամբ, երբ զգացել են, որ հայրենիքն իրենց կարիքն ունի:
Իսկ մեծամասնությունը, որի հայրենասիրության նոպան սովորաբար կոմպյուտերի էկրանի առաջ է բռնում, վերադառնում են` ով ինչպես կարող է՝ մեկը տոմսի փող հայթայթելով, մեկ ուրիշը` քրեական հետապնդումից փախչելով, երրորդը` դեպորտ արվելով, չորրորդները` Հայաստանում բիզնես դնելու և Սաշիկի հետ 70 տոկոս կիսվելու անկեղծ ցանկությամբ:
Իսկ նեյնիմներն այն մասին, թե «Ֆրանսիայում ու Ամերիկայում շատ լավ էիք ապրում ու ամեն ինչ թողեցինք-եկանք», որ ձեր երեխաերը դպրոց չգնան, կրթություն չստանան ու հասակակիցներին հավասար կարողանան պպզել-թքել, գնացեք ուրիշ տեղերում պատմեք` որտեղ ձեր գեղից մարդ չկա:

Դիտվել է՝ 3034

Մեկնաբանություններ