Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Իրանի միջուկային ծրագրի հարցով հանդիպում Նյու Յորքում

Իրանի միջուկային ծրագրի հարցով հանդիպում Նյու Յորքում
05.05.2014 | 16:04

Իրանի և վեց գերտերությունների միջուկային փորձագետներն այսօր հանդիպում են Նյու Յորքում՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հարցը և փորձելու ավելի բարդ հարցերի շուրջ հասնել կայուն համաձայնության: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության վերջնաժամկետը հուլիսի 20-ն է: Թեհրանի միջուկային ծրագրի ներկայացուցիչն ասել է, որ մայիսի 5-6-ը փորձագետները կարող են այցելել ուրանի հանքավայր և այն վայրը, որտեղ հարստացվում է ուրանը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախարարների մակարդակով հանդիպումը նախատեսվում է մայիսի 13-ին՝ Վիեննայում:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ