ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ջութակահար Անի Բատիկյանը և դաշնակահար Բենջամին Ֆրիթը ելույթ կունենան սուրբ Ջոն Սմիթի հրապարակում

Ջութակահար Անի Բատիկյանը և դաշնակահար Բենջամին Ֆրիթը ելույթ կունենան սուրբ Ջոն Սմիթի հրապարակում
25.07.2014 | 11:49

Բրիտանական խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի վեցին ժամը 19.30-ին հայ ջութակահար Անի Բատիկյանը հանդես կգա դաշնակահար Բենջամին Ֆիրթի նվագակցությամբ` կատարելով հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Արամ Խաչատրյանի ծննդյան 111-րդ տարեդարձի կապակցությամբ կհնչեն նաև նրա ստեղծագործություններից: Համերգը կազմակերպվում է ,Թեքեյանե մշակութային միության աջակցությամբ:

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ