ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երիտասարդները՝ Կողբի զորամասում

Երիտասարդները՝ Կողբի զորամասում
24.11.2014 | 17:28

Նոյեմբերի 23-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն այցելեցին Տավուշի մարզի Կողբ համայքում գտնվող զորամաս:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նման ծրագրերը շարունակական են։ Դրանց նպատակը հայրենիքի սահմաններն անխախտ պահող զինվորներին բարոյական աջակցություն ցուցաբերելը, քաջալերելն ու զորակցելն է: Դրանք միտված են երիտասարդների շրջանում բարձրացնել մեր երկրի, պետության և բանակի դերն ու նշանակությունը, խորացնել բանակ-հասարակություն կապը։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան զինծառայողների առօրյային, զորամասային պայմաններին:
Ագրարային համալսարանի ուսանողները կազմակերպել էին համերգային միջոցառում, որն ուղեկցվեց մարմնամարզիկների խմբի հետաքրքիր ցուցադրությամբ: Համերգից հետո երիտասարդները զինվորների հետ ճաշեցին զորամասի ճաշարանում:
Օրվա վերջում զինծառայողներին հանձնվեցին նվերներ, որոնք պատրաստել էին ՀԱԱՀ ուսանողները:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ