ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Տեղի կունեա Գոհար Գասպարյանին նվիրված մեծ ցուցահանդես

Տեղի կունեա Գոհար Գասպարյանին նվիրված մեծ ցուցահանդես
14.12.2014 | 14:01

Այսօր ժամը 18:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի կունենա Գոհար Գասպարյանին նվիրված մեծ ցուցահանդես: Ժամը 19:00-ին կամփոփվեն Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի արդյունքները, հաղթողներին կհանձնվեն մրցանակները, տեղի կունենա գալա համերգ: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ