Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Համակարգիչներ՝ առաջին դասարանցիներին

Համակարգիչներ՝  առաջին դասարանցիներին
10.04.2015 | 00:46

Առաջին դասարանցիների քեֆին քեֆ չի հասնի. գործադիրը հաստատեց Վայոց ձորում առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու փորձնական ծրագիրը։ Լա՞վ է սա, թե՞ վատ, կարծում ենք՝ սա դարի հարցն է և հիվանդությունը։ Ինչ խոսք, ցանկացած լավ ծրագիր ունի իր բացասական կողմերը և ամենակարևորը, թերևս, երեխաների մտքի ճկունության նվազեցումն է՝ ի հաշիվ համակարգչային տեխնիկայի։ Բայց, ինչպես ասում են, տեխնիկական առաջընթացն իր գործն անում է։ Այս գործընթացում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց մեկ այլ հանգամանք. «Անհրաժեշտ է ապահովել ծրագրի թափանցիկությունը, քանի որ մամուլում արդեն կան որոշ հոդվածներ, որոնք կասկածի տակ են դնում այս ծրագրի արդյունավետությունը»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ



Դիտվել է՝ 2217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ