Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ցույց, նստացույց և երևի նորից ցույց

Ցույց, նստացույց և երևի նորից ցույց
15.05.2015 | 00:28

Նաիրիտցիները կրկին ու կրկին կոշիկներ են մաշում կառավարության առջև։ Բայց այս անգամ մայիսի 14-ին նրանց բողոքի ցույցի էր դուրս բերել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ասուլիսը։ Ցույցը վերածվեց նստացույցի։ Թե նախարարի որ խոսքը դուր չէր եկել նաիրիտցիներին, փորձեցինք ճշտել ցուցարարներից։ «Խնդիրը ոչ թե հենց նախարարի մեջ է, այլ կառավարության։ Մենք էլ չենք հավատում, թող մեր փողերը տան։ Ոնց վստահենք, եթե կառավարությունը սկզբում խոստանում է, որ մեր պարտքը կմարի գույքը գրավադրումից հանելուց հետո, իսկ հիմա ասում են, որ մեր աշխատավարձերը կտրվեն մինչև տարեվերջ։ Հետաքրքիր է, ո՞նց պետք է ապրենք մինչև տարեվերջ, ինչի՞ հաշվին»,- հարցին հարցով պատասխանեցին նաիրիտցիները։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ