Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Իրանը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը

Իրանը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը
12.06.2015 | 14:14

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրին, որ Երևանում է միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Էբրահիմ Ռահիմ Փուրն ընդգծել է, որ Իրանը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և համագործակցության ընդլայնումը։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Այս համատեքստում արծարծվել է համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ