«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Ես գիտեմ, որ դուք հիշում եք այն օրերը, երբ ապրել եք հայերի հետ՝ Լեռնային Ղարաբաղում»

«Ես գիտեմ, որ դուք հիշում եք այն օրերը, երբ ապրել եք հայերի հետ՝ Լեռնային Ղարաբաղում»
28.10.2015 | 15:33

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորումում հանդիպման է մասնակցել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: «Ես գիտեմ, որ դուք հիշում եք այն օրերը, երբ ապրել եք հայերի հետ՝ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա:
ՈՒոռլիքը նշել է, թե երիտասարդ սերունդը հնարավորություն չի ունեցել ճանաչելու հակառակ կողմին ու տեղեկություն ստանալու նրանից:
«Մեր նպատակներից մեկը տեղեկատվության փոխանակումն է կողմերի միջև։ Մենք երկու կողմերում ծանոթացել ենք խաղաղություն ցանկացող մարդկանց հետ։ Նրանք ցանկանում են ապրել անվտանգ: Մենք ծանոթացել ենք հայերի հետ, որ Ադրբեջանն իրենց թշնամին չեն համարում: Խաղաղ կարգավորման ճանապարհ գտնելը մեր ընդհանուր աշխատանքից է կախված: Մեր հիմնական մարտահրավերներից մեկը կողմերի մերձեցումն է ու փոխվստահության ամրապնդումը»,- ասել է նա։

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ