Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Պողոս-Պետրոսի սինդրոմ

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Պողոս-Պետրոսի սինդրոմ
08.09.2016 | 14:32

Եթե վարչապետի (կառավարության) հրաժարականը հանրությանն իր դժգոհությունից շեղելու նախընտրական քայլ է` առաջիկա խորհրդարանական ընտրություներին ընդառաջ, ապա մեծ սպասումներ չպետք է ունենալ:

Շատ երկար տարիների վարքագիծ է` անվստահության, դժգոհության բարձր նշագիծը մի քանի խազ իջեցնել անձերի փոխարինումով, առանց մոտեցումների փոփոխության: Պողոսին փոխարինել է Պետրոսը, հետո` հակառակը, և այսպես շարունակ:Ինչ-որ պահի ուզած մեքենա, ուզած մեխանիզմ փչանում է, անվերջ աշխատող մեքենա դեռ ոչ ոք չի հայտնաբերել:

Դիտվել է՝ 3833

Մեկնաբանություններ