Մերձավոր Արևելքը վերակառուցելու ծրագրի շրջանակներում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Գազայի հատվածը ձեռք բերել՝ առանց դրա համար վճարելու։ «Մենք մտադիր չենք որևէ բան գնել։ Մտադիր ենք այն ձեռք բերել»,- ասել է Թրամփը Գազայի վրա վերահսկողության մասին, առաջարկելով պաղեստինցիներին դուրս բերել Գազայի հատվածից և տեղափոխել հարևան երկրներ, այդ թվում՝ Հորդանան, առանց վերադառնալու իրավունքի։               
 

Մեզ պե՞տք է ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՞ ոչ

Մեզ պե՞տք է ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՞ ոչ
01.02.2021 | 20:23

Հայաստանի իշխանությունն ամբողջությամբ «ձեռքերը լվացել» է Արցախից։ Չնայած իրականում Հայաստանի հետ կապված էլ նույն վիճակն է։ Արցախում կատարվող զարգացումները, կարգավիճակի հարցը քսաներորդական պլան են մղվել։

Տպավորություն է, որ Արցախից արագ-արագ ազատվել է Հայաստանը՝ մեծ մասը նվիրելով Ադրբեջանին, մյուս մասն էլ մի կերպ Ռուսաստանը պահեց իրեն։ Դրա համար այսօր Հայաստանի իշխանական օրակարգում անգամ չկա հարց, թե ի վերջո, մի պատառ մնացած Արցախի կարգավիճակի հարցն ինչ է լինելու։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերկանգնվելու՞ է, թե՞ այն լուծարված պիտի համարել։


Հիշենք, որ Ադբեջանի նախագահը եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, որ արցախյան հակամարտություն հասկացություն այլևս չկա։ Ստացվում է, որ այս ձևակերպումն ամբողջովին ընդունելի է, ինչպես Փաշինյանը կասեր, Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի ժողովուրդների համար։ Այլապես անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ մեզանում անգամ խոսք չկա Մինսկի խմբի մասին։


Ուշագրավ է, որ այս հարցով էլ կրկին Ռուսաստանն է զբաղվում։ Վաղը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որի ընթացքում կքննարկվի նաև «Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ աջակցության» հարցը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 92359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ