Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Միքայել Մինասյան. Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին

Միքայել Մինասյան. Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին
23.02.2021 | 14:50

Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին: Օրեցօր աճում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարողանա նոր պարտքեր վերցնել, այլ միջազգային ֆինանսական հաստատությունները կարող են իրենց ուղղակի վերահսկողության տակ վերցնել Հայաստանի տնտեսությունը: Մեկ ամիս առաջ Կառավարությունը 750 միլիոն դոլար արժողությամբ եվրոբոնդեր էր թողարկել՝ դրանով իսկ պետական պարտքը բարձրացնելով 10% -ով:

Այս գումարը պետք է ծախսվեր տնտեսության զարգացման վրա, որպեսզի տնտեսական ակտիվություն լիներ, ՀՆԱ-ն աճեր, սակայն, ինչպես պարզվել է, գումարը ծախսվելու է աշխատավարձեր և, իհարկե, պարգևավճարներ վճարելու համար: Իշխանության փոփոխությունից հետո պետական պարտքն աճել է 2.3 միլիարդ դոլարով: Մինչև տարեվերջ պետական պարտքը կանցնի անցողիկ շեմը և կհասնի ՀՆԱ-պարտք հարաբերակցության 70%-ի շեմին: Պետական պարտքի մասին օրենսդրության համաձայն, պարտքի սահմանը 60% է, որն այս պահին Հայաստանում արդեն կազմում է 65-66%: Այսինքն՝ պետական պարտքն արդեն հատել է օրենքով սահմանված շեմը:


Բացի այդ, պարտքի 70%-ը արտարժույթով է, որը ռիսկային է դառնում, երբ փոխարժեքը փոխվում է: Այս պահի դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 2960 դոլար իրական պարտք ունի: Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարում Նիկոլի սխալների համար: Եվ ֆինանսական սխալների համար նույնպես: Թանկ են վճարում իրենց երեխաների կյանքի հաշվին՝ հետագա սերունդներին թողնելով հսկայական պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված երկիր:

Դիտվել է՝ 46216

Մեկնաբանություններ