Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Մեկը մյուսից գլուխգործոց կերպարներ

Մեկը մյուսից գլուխգործոց կերպարներ
14.09.2023 | 17:33

Բացարձակ ցանկություն չկար էդ մասին գրելու, բայց չի լինում։

Մի տեսակ տպավորություն է մոտս, որ ընդդիմության մի թևին ընդամենը պատրվակ էր պետք, որ սկսեն մյուս թևին անպատվել։ Էդ պատրվակը տվեց Զարուհին։ Հետաքրքիր է` ինչու՞։

Հնարավոր չի՞, որ դիտավորյալ էր դա։ Ոմանք ոնց ֊որ դրան սպասելուց լինեին, որ իրենց չասածը ասեին։

Գրածովս բացարձակ չեմ ուզում փակել այն հարցը, թե ինչու՞ Զարուհին պիտի լիներ ցուցակում։

Ո՞վ էր ուղարկել իրեն` դա մի հարց։ Ինչո՞ւ ընդունեցիք` դա էլ երկրորդ հարցը։

Ու ընդհանրապես, կարելի է հեռու մնալ «Ժառանգությունում» եղած կերպարներից. Հովհաննիսյան Րաֆֆի, Սանասարյան Դավիթ, Սաֆարյան Ստյոպիկ, Փոստանջյան Զարուհի, ու էլի մի շարք մեկը մյուսից գլուխգործոց կերպարներ։

Պարտադի՞ր է հետները ճամփա ընկնել, ուրիշ չկա՞ն։ Ախր գիտեք, որ լավ բանի չի հասցնի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3579

Մեկնաբանություններ