Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Երկրորդ խեղկատակի՞ն ենք ընտրում

Երկրորդ խեղկատակի՞ն ենք ընտրում
19.09.2023 | 14:02

Անլուրջ է մեր հասարակությունը։ Չի լրջանում և, կարծես, դրա հույսն այլևս չկա: Իսկ մշտական անլուրջը, անսթափը, ոչ խոհեմը պարզապես ապուշն է: Այո՛, ընդհանրական մեր վիճակն ապուշության շրջագծում է:

Այլապես, ի՞նչ է նշանակում խեղկատակին ընտրել:

Մի խեղկատակին ընտրեցինք ու ք.. քն ընկանք:

Երկիր կորցրեցինք, մնացյալի վիճակը ահավոր վտանգավոր է, ջահելությանը մատաղ արեց անասունը:

Հիմա էլ երկրորդ խեղկատակին ենք ընտրում:

Լա՛վ, բա մեզ գիտնական, զորավար, քաղաքագետ, տնտեսագետ պետության ղեկավար կամ` թեկուզ, Երևանի համայնքապետ պե՞տք չէ:

Թե՞ ապուշների մեյմունությունները նայելով, ապուշացված էլ պիտի վերանանք երկրի երեսից:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ