Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Միջազգային իրավիճակ և նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետություն

Միջազգային իրավիճակ և նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետություն
20.09.2023 | 09:03

Թուրքական մեդիաներում ակտիվորեն շրջանառվում է «Երրորդ ղարաբաղյան պատերազմ» սահմանումը։

Ագրեսիայի ալիքը գալիս է Հայաստանի ուղղությամբ` երկրի հյուսիսը հարավից կտրելու հեռանկարով։ Պատահական չէ օրերս ակտիվացած խոսույթը «Զանգեզուրյան միջանցքի» մասին, որը, ըստ Բաքվի ու Անկարայի, կարող է բացվել արդեն այս տարի։ Դրան է նպաստում նաև միջազգային իրավիճակը, այդ թվում` նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետությունը, ինչի մասին օրերս գրել էի։

Իրանի հետ մեծ հույսեր կապել պետք չէ։ Հատկանշական է, որ վերջին շրջանում Բաքուն Թեհրանի հետ գտնվել է ինտենսիվ բանակցությունների մեջ։ Արդյունքում՝ կողմերը մի քանի անգամ հայտարարել են տարբեր հարցերում համընկնող շահերի մասին։ Էապես ինտենսիվացել է նաև ռազմական դիվանագիտությունը։ Մի շփոթեք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի քաղաքական իշխանության հետ։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ