Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Ամենահավատացյալ թափոնը

Ամենահավատացյալ թափոնը
21.09.2023 | 15:11

Ամենաճշմարիտ քրիստոնյան հայանուն թափոնն է: Երբ ինքնամոռաց պնդում է, որ Էրզրումից մինչև Հադրութ Քոչարյանն է հանձնել, ակամա կասկած է ընկնում մեջդ ու խնդրում ես ասել, թե այդ ե՞րբ ու որտե՞ղ է տեսել, որ Քոչարյանը հող է հանձնել:

Թափոնն աչքերը հառում է երկինք ու մրմնջում.

«Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, բայց հավատում են»:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5001

Մեկնաբանություններ