Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Թուրքիան հասկանում է Ադրբեջանի անհանգստությունը՝ կապված Հայաստանի հետ։ «Թուրքիան և Ադրբեջանը միշտ միմյանց կողքին են եղել»,- հերթական անգամ շեշտել է Ֆիդանը։               
 

Ասում են…

Ասում են…
29.10.2023 | 06:53

Ռուսաստանը և Բելառուսը օգուտ չունեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից: ՈՒ՞մ է այն ձեռնտու. Մեզ ու ռուսաստանցիներին կշտամբում են. «Ձեռնտու է. Ուկրաինան հետին պլան է մղվել». Լսեք, եկեք անկեղծ լինենք. այն, որ մեր մասին սկսել են ավելի քիչ խոսել, թերևս, վատ չէ: Բայց ո՛չ այդ գնով։ Մարդիկ են զոհվում։. Ինչի՞ վրա ենք ուրախանալու։

Իսկ ի՞նչ է, ամերիկացիներին ձեռնտու չէ՞։ Ընտրություններ ունեն. Ուկրաինայում կարգին «տակներն արեցին»։ Ե՛վ ընտրությունները, և՛ Ուկրաինան չեն ստացվում։ Պետք է, չէ՞, ինչ-որ ձևով այլ դաշտ տեղափոխվել։ Եվ ահա, հանգիստ տեղափոխվենք այնտեղ, այնտեղ ավելի հեշտ է: Պետք չէ պայքարել միջուկային տերություն Ռուսաստանի դեմ։ Ուստի, դա ձեռնտու է նրանց։

Բայց Իսրայելը միջուկային երկիր է, ունի միջուկային զենք, որը կարող է օգտագործել: Ամբողջ մոլորակը կարող է բռնկվել: Ուստի շատ վտանգավոր իրավիճակ է:

Ալեքսանդր Լուկաշենկո

Դիտվել է՝ 345522

Մեկնաբանություններ