Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Եթե չենք ուզում վախվորած նայել մեր թշնամիներին

Եթե չենք ուզում վախվորած նայել մեր թշնամիներին
29.10.2023 | 11:21

Թուրքիայում այսօր նշում են հանրապետության 100-ամյակը։ Սա միայն խորհրդանշական թիվ է, իրականում թուրքական պետականությունը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի։

Թուրքիան ուսումնասիրում եմ ավելի քան 17 տարի, իսկ իմ ուսուցիչները դա անում են շատ ավելի վաղուց։ Այս բոլոր տարիների ընթացքում ինձ համար գլխավոր դասերից մեկը, որ սովորել եմ, դա պետականության հանդեպ թուրքական վերնախավերի և հասարակության վերաբերմունքն է։

Տեղին է բերել Աթաթյուրքի հետևյալ խոսքերը՝ ասված թուրք երիտասարդներին.

«Քո գերագույն պարտականությունն է մշտապես պահել և պաշտպանել ազգային անկախությունը, Թուրքիայի Հանրապետությունը։ Դա քո գոյության և քո ապագայի միակ հիմքն է, քո ամենաթանկ հարստությունը»։

Այս խոսքերը կարևոր ուղերձ են նաև մեզ համար։

Հայկական պետականությունը հայերի գոյության միակ հիմքն է և ամենաթանկ հարստությունը։ Մեր ամենօրյա գործը, ինչ էլ դա լինի, պետք է ենթադրի այդ պետականության համար մտածմունք ու ջանք։ Եվ միայն այդ պարագայում է հնարավոր նախանձով ու վախվորած չնայել մեր թշնամիներին։

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ

Դիտվել է՝ 3423

Մեկնաբանություններ