Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Խաղաղության միայն մի տարբերակ կա այսօր

Խաղաղության միայն մի տարբերակ կա այսօր
20.01.2024 | 08:22

Մեզ սպասում է մեծ կռիվ, էդ կռիվը նախ մեր ներսում է` մեր գաղափարների, մեր կենցաղի, մեր մտածողության, մեր կոմֆորտի, մեր կենսական «պետքերի» մեջ, հետո էդ կռիվը կդառնա մեր ու մեր երկիրը գրոհած թշնամու մեջ, հետո էդ կռիվը ավելի կմեծանա, ու ինչքան արագ մենք հաղթահարենք, այնքան հաջորդ կռիվը ի նպաստ մեզ կլինի, այնքան մեր հաղթանակը մոտ կլինի։

Խաղաղության միայն մի տարբերակ կա այսօր` ստրկական հնազանդություն թշնամուն, իսկ բոլոր մնացած տարբերակները առայժմ բացառված են։

Իհարկե, կարելի է հետաձգել, բայց վստահ չեմ, որ հետաձգումն էլ հօգուտ մեզ կլինի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եթե վճռեինք շարունակել մինչև վերջ, գուցե մի բան հնարավոր կլիներ անել, բայց ամեն հաջորդ օրը հետաձգում էր հօգուտ թշնամու։ Դե, որովհետև մեր երկրում զբաղված էին սեփական իշխանության պահպանման, թշնամու օրակարգին հնազանդվելու ու նմանատիպ փոխլրացնող գործերով։

Այսօր ամեն ոք, ամեն կառույց պետք է կատարի իր ընտրությունը, որպեսզի որոշիչ ժամին չլինի թե անպատրաստ գտնվեն:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3381

Մեկնաբանություններ