Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Սեփական երկիրը ամոթի և նսեմացման մեջ թաղելու ավելի հարմար տարբերակ դժվար էր մտածել

Սեփական երկիրը ամոթի և նսեմացման մեջ թաղելու ավելի հարմար տարբերակ դժվար էր մտածել
31.01.2024 | 15:11

Մինչ մենք մեղադրում ենք ազերուն և անատոլիական թուրքին մեր մշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսական ակտի համար, մեր կոթողները պղծելու, մեր նկատմամբ «կարմիր ցեղասպանություն» իրագործելուց հետո նաև «սպիտակ ցեղասպանություն» իրագործելու մեջ, մեր մեջ, մեր երկրում ապրում են այնպիսի «հակամարդ»-եր, ովքեր նույն բարբարոսական ակտը կատարում են Հայրենական պատերազմի, իսկ ավելի կոնկրետ՝ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի նկատմամբ։

Հակառուսը, եթե չի սիրում և ատում է ռուսին ու Ռուսաստանը, խնդրեմ, թող գնա Ուկրաինա և պատերազմի դաշտում իր քաջությունը ցույց տա, այլ ոչ թե հավակնի Երևանը դարձնել անկարգությունների ու բախումների վայր:

Սեփական երկիրը ամոթի և նսեմացման մեջ թաղելու ավելի հարմար տարբերակ դժվար էր մտածել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3668

Մեկնաբանություններ