Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Իր ընտրազանգվածի համար կոռուպցիայի դեմ պայքար է բեմադրում

Իր ընտրազանգվածի համար կոռուպցիայի դեմ պայքար է բեմադրում
02.02.2024 | 08:11

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը չկայացած տենդերի համար ձերբակալելով՝ Նիկոլ Փաշինյանը երկու խնդիր է լուծում. ինքնավստահ դարձած, իշխանական մեծ հավակնություններ ունեցող Ալեն Սիմոնյանին ցույց է տաիս իր տեղը և երկրորդ ՝ իր ընտրազանգվածի համար կոռուպցիայի դեմ պայքար է ներկայացնում։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի համար ամեն ինչ է, այդ իշխանության համար նա ոչ ոքի չի խնայի, Ալեն Սիմոնյանը կարող էր որպես Նիկոլ Փաշինյանի իշխանության ժառանգորդ հանդես գալ։ Արդի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ցուցադրական բան է, այլապես ՀՔԾ-ն,ՊՎԾ-ն, ԱԱԾ-ն վաղուց կգնային ՏՏ ոլորտի ռուսական լուծարված ընկերություններին տասնյակ միլիոնավոր դրամներ պետբյուջեից հատկացնելու հետքերով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ