Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արցախը «հորով-մորով են արել», մնացել է ռուսական ռազմական ներկայության բացառումը

Արցախը «հորով-մորով  են արել», մնացել է ռուսական ռազմական ներկայության բացառումը
19.02.2024 | 16:11

2022 թ. հոկտեմբերից ի վեր, երբ Պրահայում քառակողմ ձևաչափով, ըստ էության, չեղարկվեց 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակող համաձայնագիրը, Հայաստանի իշխանությունը մեկ խնդիր պետք է լուծեր` Ռուսաստանի հետագա ներկայության աննպատակահարմարության խնդիրը։ Քանի որ առարկայական պայմանավորվածությունը հակամարտության օբյեկտը` Արցախը զիջելու գնով Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի չեղարկումն էր (ապաշրջափակվող կապուղիների վրա Ռուսաստանի հսկողության վերացումը), հետևաբար, հաջորդիվ տեղի ունեցած ամբողջ գործընթացը միտված էր հենց սա ապահովելուն։ Սրա մասին հետհայաց չէ, որ գրում եմ։ Այս կանխատեսումը հարցազրույցներում և գրառումներում արել եմ դեռ տարիուկես առաջ, մեկ տարի առաջ, 6 ամիս առաջ, 3 ամիս առաջ։ Նույն կարծիքն ունեմ այսօր։ Բոլոր ջանքերը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական, ուղղված են դրան։

Խնդրի կարևոր մասն արված է. Արցախը «հորով-մորով են արել», մնացել է «խաղաղության խաչմերուկի» մերձակա շրջաններից, մասնավորապես, Սյունիքի մարզից ռուսական ռազմական ներկայությունը բացառելը։ Իսկ դա փորձելու են իրականացնել Ներքին Հանդի վերջին դեպքերի նման փոքր սադրանքներով։ Այդ հատվածում կան ռուս սահմանապահներ, ու քանի դեռ նրանք կան այդ հատվածում, միջանցքի արևմտյան գաղափարը իրագործելիության ամուր հիմքեր չի ունենալու։

Պատահական չէ, որ «Հայկական ժամանակը» Ներքին Հանդի վերջին իրադարձությունների կապակցությամբ ռուբենմեհրաբյանների միջոցով ռուսներին «շպրտվելու» հաղորդագրություններ է հղում։

Հ.Գ. Նիկոլը ժամանակ առ ժամանակ արդարանում է, թե, այսպես կոչված, դիվերսիֆիկացիան օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, թե իբր ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված Ռուսաստանը կորցրել է անվտանգությունն ապահովելու ռեսուրսը, իսկ մեզ այլ ելք չի մնում, բայց միաժամանակ շրջանցում է նույն համատեքստում ծագող հարցն առ այն, թե այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում հայկական կողմի անտարբերությունը իրանական առաջարկների նկատմամբ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3329

Մեկնաբանություններ