Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ռուսների հետ հարկավոր է խաղալ ազնվորեն, կամ էլ ընդհանրապես չխաղալ

Ռուսների հետ հարկավոր է խաղալ ազնվորեն, կամ էլ ընդհանրապես չխաղալ
15.06.2024 | 08:01

Որքանով պատմությունից , գրքերից, փաստագրական և գեղարվեստական ֆիլմերից է հայտնի, անգլոսաքսերը միշտ գնում են իրենց փողերի հետևից, և չկատարած խոստումների համար պատժում են։ Խիստ են պատժում։

Երբ որ ասում են Русские всегда приходят за своими деньгами!, դա նույնպես ճշմարիտ է, անժխտելի ճշմարտություն...

Հույս չունենաք, որ եզակի անգամ օգտվելով Ռուսաստանի թուլությունից, դուք հավերժ ստանալու եք դիվիդենտներ։

Ռուսները միշտ գալիս են իրենց փողերի հետևից։

Իսկ երբ նրանք գան, հույսներդ չդնեք ձեր կողմից ստորագրված ճիզվիտական համաձայնագրերի վրա որպես արդարացում։

Դրանք նույնիսկ այն թղթի արժեքը չունեն, որի վրա գրված են։

Այդ պատճառով էլ ռուսների հետ հարկավոր է խաղալ ազնվորեն, կամ էլ ընդհանրապես չխաղալ։

Օտտո ՖՈՆ ԲԻՍՄԱՐԿ

Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 8266

Մեկնաբանություններ