Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ցամքած աղբյուրները նորից կբխեն

Ցամքած աղբյուրները նորից կբխեն
20.07.2024 | 15:14

Ցեղասպանության տարիներին ՔԵՍԱՊԸ հայաթափվել էր։

Տեղահանված հայությունն ունեցվածքը թողել էր ՔԵՍԱՊՈՒՄ։

Հետո, երբ Կարդինալ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ջանքերի շնորհիվ ՔԵՍԱՊԸ թրքական ճիրաններից ազատվեց ու մնաց Սիրիայի կազմում, հայությունը վերադարձավ ՏՈՒՆ։

Ականատեսները պատմում են, որ շատերի ունեցվածքն անվնաս վերադարձվել է բարեխիղճ արաբների շնորհիվ, ցամաքած աղբյուրներն անգամ նորից բխել են, ուրախությունից արտասվել…

Արցախցին էլ կվերադառնա իր տուն։

Ցամքած աղբյուրները նորից կբխեն…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 5603

Մեկնաբանություններ