Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սպիտակ ֆրակով ու սպիտակ ձեռնոցներով, որևէ մեկին դեռ չի հաջողվել քաղաքականությամբ զբաղվել

Սպիտակ ֆրակով ու սպիտակ ձեռնոցներով, որևէ մեկին դեռ չի հաջողվել քաղաքականությամբ զբաղվել
01.08.2024 | 06:53

Քաղաքականության մեջ ամենաանհավանական, նույնիսկ ամենապատահական թվացող բանն անգամ, ինչ-որ մեկի կողմից պլանավորված է:

Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում:

Երբե՛ք չի լինում:

Դավադրությունները, մահափորձերն ու սպանությունները, քաղաքականության անքակտելի մասն են:

Սպիտակ ֆրակով ու սպիտակ ձեռնոցներով, որևէ մեկին դեռ չի հաջողվել քաղաքականությամբ զբաղվել:

Առավել ևս հաղթանակ տոնել:

Մանավանդ նա, ով որոշել է զբաղվել մեծ քաղաքականությամբ , անպայման պիտի կեղտոտվի սպանդանոցի խցանված կոյուղագիծ բացող կոյուղագործից ոչ պակաս:

Սա ի գիտություն նրանց , ովքեր կարծում են, որ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4632

Մեկնաբանություններ