ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հաջողակ լինելու կոնցեպտը հիմնովին աղավաղված է մեր հանրության մեջ

Հաջողակ լինելու կոնցեպտը հիմնովին աղավաղված է մեր հանրության մեջ
04.11.2024 | 12:59

Վերջին իրադարձություններից և քաղաքական իրողություններից հետո ակամա մտածում ես, որ հաջողակ լինելու կոնցեպտը հիմնովին շեղված և աղավաղված է մեր հանրության մեջ:

Արդյո՞ք հաջողակ է այն մարդը, որը մեր երկրում հաջողել է մեծ գումարներ աշխատել, որոշակի բարձրադիր շրջանակներում ճանաչում ձեռք բերել, բայց այսօրեական նրա վարքականոնը ստիպում է շատերին պարզապես խորշել նրա մարդ տեսակից:

Ո՞վ է ավելի հաջողակ՝ մեծ գումարներ աշխատող բիզնեսմենը, պաշտոնյան, քաղաքական գործիչը, թե՞ այն մարդը, ով համեստ միջոցներով է ապրում, բայց բարի համբավ է վայելում, անհայրենիքի և ստախոսի համբավ ձեռք չի բերում, երկրի համար այս օրհասական պահին իրեն սևերես չի անում հայրենակիցների առաջ:

Իհարկե, կան նաև «մեծ գումարներ աշխատել և լավ մարդ լինել» համադրությունն ու «վաստակել չկարողանալ և վատ մարդ լինել» համադրությունը, բայց առաջինը շատ հազվադեպ է պատահում, քանի որ մեր երկրում մեծ գումարներ աշխատելու համակարգն իսկզբանե շեղված գծերի վրա էր դրված:

Չգիտեմ, չգիտեմ: Մի բան գիտեմ, որ կարողությունը, դիրքը, պաշտոնը հարաբերական են և անցողիկ, մնայուն է մարդը՝ իր մարդկային որակներով և իր անունով:

Դե, իսկ մեր իրականության շրջանակներում ո՞նց են առհասարակ քնում այն բիզնեսմենները, պաշտոնյաները, քաղաքական գործիչները, ովքեր Արցախի կորստից հետո ձեռքով բարևում և սիրառատ ժպտում են Արցախը և ՀԱՅԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ վաճառողներին. երևի նրանց փոխարեն ամոթից կարմրում են նրանց պաշտոնները, բանկային հաշիվներն ու սեփականությունները:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ