ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Լիդերների հարցում մեր բախտը չի բերում

Լիդերների հարցում մեր բախտը չի բերում
08.11.2024 | 16:40

Փոքր ժողովուրդների կյանքում լիդերները լինում են երկու տեսակ՝ նշանակովի, ներքին կամ արտաքին կարող ուժերի կողմից, և, շատ հազվադեպ՝ ժողովրդի բնական ձգտումների ու հատկությունների բազայի վրա հենվելով ու ազդեցություն ձեռք բերելով։

Նշանակովի լիդերների հիմնական նպատակները լինում են մի քանիսը՝ ամեն գնով պահել իշխանությունը, միշտ ուշադրության կենտրոնում պահելով նշանակողի շահը և չմոռանալով սեփական շահը՝ մի կերպ յոլա տանել գործերը։

Եթե դրան ավելանում է նաև նշանակովի լիդերի գաղափարազուրկ լինելը, ապա, կամա թե ակամա, նա իր ժողովրդին տանում է դեպի ձախողում՝ նույնիսկ ունենալով լավագույն մղումները։

Մեր վերջին 30 տարվա պատմությունը՝ ասվածին ապացույց։

Ինչ վերաբերում է ժողովրդի իղձերի բազայի վրա լիդերի առաջացմանը, ապա այստեղ մեր գործերը շատ ավելի վատ են։

Մի փոքր մանրամասնենք այս հարցը՝ հաշվի առնելով մի կարևոր հանգամանք։

Ինչպես վերևում նշվեց, ժողովրդի ծոցից լիդեր ծնվելու համար կարևոր են մարդկանց բնական ձգտումներն ու նրանց, որպես մարդ արարած, հատկությունները։

Քանի որ բոլոր մարդիկ էլ ձգտում են լավագույն կյանքի, ապա լիդերի առաջացման հարցում կարևոր գործոն է դառնում մարդկանց բնույթը՝ նրանց հարաբերությունները, կոմպրոմիսի գալու հատկությունը, միասնական նպատակ հետապնդելը և, ընդհանրապես, քաղաքակրթական մակարդակը։

Ակնհայտորեն, մենք այդ հատկություններից կաղում ենք, դրա պատճառով մեր միջից բնական ճանապարհով լիդեր առաջանալու հավանականությունը զրոյին մոտ է։

Որպեսզի ասվածը մերկապարանոց պնդում չհամարվի, բավական է տեսնել, թե վերջին 30 տարում հասարակության մեջ ինչ դիրք ու ազդեցություն են ունեցել շատերի կողմից խելոք համարված մարդիկ։

Ակնհայտորեն, այս ամբողջ ընթացքում ասպարեզը տրվել է միջակություններին, որոնց ստեղծած մթնոլորտում կարող մարդիկ տեղ չունեն և չեն էլ կարող ունենալ, քանի որ լիդերներն իրենք մրցունակ չեն եղել ու չեն։

Ձուկը, սովորաբար, գլխից է հոտում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3098

Մեկնաբանություններ