ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               

Թրամփի հաղթանակն այնքան էլ անակնկալ չէր

Թրամփի հաղթանակն այնքան էլ անակնկալ չէր
08.11.2024 | 18:43

Մի քանի օր առաջ տեղի էին ունենում իրադարձություններ, որոնք հուշում էին, որ Քամալա Հարիսի գործերը, մեղմ ասած, լավ չեն։ Օրինակ՝ Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը նաև The Washington Post-ի սեփականատերն է, հանկարծակի իր թերթում հանդես եկավ հոդվածով՝ հայտարարելով չեզոքության մասին։ Սա չեզոքության մասին միակ հայտարարությունը չէր․ Հարիսի աջակիցներից ոմանք իրար հետևից հայտարարում էին չեզոքություն։

Դրանից առաջ Հարիսին ամերիկյան թոք-շոուներից մեկի ժամանակ հարցրել էին. «Ի՞նչ եք պատրաստվում փոխել հաջորդ 4 տարիների ընթացքում»։ Պատասխանը զարմացրել էր բոլորին. Քամալան ասել էր. «Այս պահին մտքովս ոչինչ չի անցնում»։

Բայց Թրամփի հաղթանակի մեկ այլ կարևոր գործոն ևս կար՝ նրա հարսը, այո՛, հենց Թրամփի որդու կինը։ Պարզվեց Լարան մի տաղանդավոր կազմակերպիչ, մարքետոլոգ և մեդիա մասնագետ է։ Թեպետ դեմոկրատները բազմակի անգամ ավելի մեծ գումարներ էին ծախսում, Լարան իր պրոֆեսիոնալիզմով կարողացավ գերազանցել նրանց։ Նա փոխել էր և ավելի ժամանակակից ու թիրախային դարձրել Թրամփի արշավի ռազմավարությունը։

Փաստորեն, քաղաքական գործիչը նախ պետք է կարողանա ճիշտ հարս ընտրել։ ))

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ