ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

Սեփական անհամեմատելի թալանն ու պետական հանցանքները կոծկելու ողորմելի փորձ

Սեփական անհամեմատելի թալանն ու պետական հանցանքները կոծկելու ողորմելի փորձ
07.12.2024 | 14:25

Նախորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից քոչարյանացավի հիստերիկ նոպա ունեցավ՝ պոպուլիզմախտով հարձակվելով Լևոն Քոչարյանի վրա, նորից շահարկելով Պողոս Պողոսյանի սպանությունը և ՌՔ-ի ունեցվածքը, փորձելով դրանով արդարացնել ՔՊ-ի արդի թալանն ու Սոնա Մնացականյանի սպանությունը:

Նախ, նշենք այս երկու պատահականության սկզբունքով սպանությունների տարբերությունը:

Պողոս Պողոսյանը ալկոհոլի ազդեցության տակ իրեն պահել էր ճիշտ ձեզ պես. սրիկայաբար փորձել էր նվաստացնել ոչ թե Ռոբերտ Քոչարյան քաղաքացուն, այլ Ռոբերտ Քոչարյան նախագահին, այն է՝ պետությունը, ինչի իրավունքը չուներ և պիտի պատասխան տար, որովհետև, ի տարբերություն ձեզ, որ ձեր վախկոտ, սրիկա, անինքնասեր և ճղճիմ անձը դարձրել եք մեր երկրի դեմքը, ՌՔ-ն լավ էր գիտակցում, որ ինքն իրավունք չունի դա թույլ տալու, և նախագահի իր համբավը նվաստացնող ցանկացած անձ պիտի պատժվի: Մահվան ելքը պատահականություն էր, և կար նաև մեղադրյալ, ով դատապարտվեց:

Սոնա Մնացականյանը հղի կին էր, ով փողոցն անցնում էր թույլատրելի մասով, և մտքով չէր էլ անցնում, որ վարչապետի ամենաթող վարորդները կարող են քաղաքի բանուկ հատվածը վերածել Ֆորմուլա 1-ի և կատաղի արագության տակ վրաերթի ենթարկել իրեն, ապա՝ չկանգնել, առաջին օգնություն չցուցաբերել, դե, իսկ մահվանից հետո անպատիժ թողնել վարորդին:

Բայց սա ամենը չէ: Սիմոնյան Ալենը և ամբողջ ՔՊ-ն պարբերաբար հոխորտում են նախկին իշխանությունների թալանի մասին: 6.8 տարի է անցել այն օրից, երբ իրենք, սրա մասին զառանցելով, եկան իշխանության ու դեռ զառանցում են սրա մասին, բայց՝ օ՜, զարմանք, «պետությունը թալանող» ոչ մի նախկին պաշտոնյա չի դատապարտվել այդ հանցանքի համար, փոխարենը՝ ՔՊ-ն է սկսել ճոխ ապրել, ճոխ պաշտոնավարել, ճոխ աշխատավարձ և պարգևավճար ստանալ, ճոխ թանկացումներ մտցնել երկրում, ճոխ տոնախմբություններ կազմակերպել, ճոխ ճամփորդել, ճոխ բիզնեսներ ձեռք բերել և… ճոխ-ճոխ հողեր նվիրաբերել ադրբեջանաթուրքական տանդեմին:

Եվ ուրեմն՝ Ալեն Սիմոնյանին առաջադրանք.

-գտի’ր 10 տարբերություն՝ ինչպես էր ապրում ՌՔ-ի ընտանիքը նրա պաշտոնավարման ժամանակ, և ինչպես է ապրում ներկայիս վարչապետի ընտանիքը:

-Գտի’ր 10 տարբերություն՝ ինչպիսի պետություն էր ՌՔ-ի ղեկավարած պետությունը, և ինչպիսին է ՔՊ-ի ղեկավարածը:

-Գտի’ր 10 տարբերություն՝ ինչ տեսակ համբավ և հեղինակություն էր վայելում ՌՔ-ն արտաքին քաղաքական դաշտում, և ինչպիսի համբավ ունեք հիմա դուք:

-Գտի’ր 10 տարբերություն Արցախ ազատագրած մարտիկ, երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերած ՌՔ-ի անցյալի և դեղին մամուլի լրագրող, գրպանային ընդդիմադիր, հայտնի փեսայի կողմից ֆինանսավորվող «մեծարգոյիդ» անցյալի միջև:

Ի վերջո, չմոռանանք նաև քո անցյալը. հայտնի օլիգարխի ֆավորիտուհիների մոտ՝ ակվարիումի ձկնիկ, էժանագին սերիալներում էրոտիկ տեսարաններ բեմադրող դերասան, ինչը, բնականաբար, կարելի էր անտեսել, եթե, աճելով դեպի պաշտոններ, չմնայիր այդ հարթություններում և, օրինակ, ԱԺ դահլիճը չվերածեիր էժանագին սերիալի ստուդիայի: Դե, իսկ քաղաքացու վրա թիկնապահների բռնարարությամբ թքելու ակտդ անհամեմատելի է նույնիսկ միջազգային մասշտաբներով:

Ինչևէ, դու այն տեսակն ես, ում կարգի հրավիրելու համար հարկավոր է ծնող կանչել, ու քանի որ հայտնի ծնողդ ևս աչքի է ընկել իր վարքով և քեզ մորալի դասեր տալու ոչ մի շանս չունի, առավել ևս, պետականակերտ դիրքերից, կդիմեմ քավորիդ. պարոն Վանեցյան, հրավիրում եմ ձեզ այս ծանր աշխատանքը կատարելու, կարգի հրավիրեք ձեր սանիկին և տղամարդավարի բացատրեք նրան, որ իշխանությունն անցողիկ է, պաշտոնը և թիկնապահները՝ ևս, ունեցվածքը խոցելի է, հատկապես, երբ դրանց հովանավորը տիեզերական սուտն է և թուրքը և ոչ՝ վաստակն ու բարոյականությունը:

Հ.Գ. Սրանով ամենևին չեմ պաշտպանում Երկրորդ նախագահին, սրանով ես պաշտպանում եմ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք դեռ զոհ են գնում ՔՊ-ի այս նախկինացավ-թալանացավ-պոպուլիզմախտին, որը ոչ այլ ինչ է, քան սեփական անհամեմատելի թալանն ու պետական հանցանքները կոծկելու միջոց:

Ի վերջո, հանցագործը պիտի պատժվի՝ անկախ նախկին-ներկայից, ոչ թե հոխորտա մի ամբողջ պետության վրա և, նախկին-ներկա ասելով, կործանի մի ողջ ժողովրդի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3736

Մեկնաբանություններ