ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

ՈՒ՞մ են անհրաժեշտ հարկատուները կամ եկեք խմենք նորմալ պետությունների կենացը

ՈՒ՞մ են անհրաժեշտ հարկատուները կամ եկեք խմենք նորմալ պետությունների կենացը
08.12.2024 | 05:53

Օրինապաշտ, հարկերն ու պետական այլ վճարները պարտաճանաչ կերպով վճարող քաղաքացուն (ձեռնարկատիրոջը) շահախարդախները գցում են:

Ընդ որում, թե՜ նախաքննության, թե՜ դատաքննության փուլում շահախարդախներն ամբողջ ծավալով ընդունում են իրենց մեղքը: Բաց է մնում պատճառված վնասի փոխհատուցման խնդիրը: Պարզվում է, որ շահախարդախները վճարունակ չեն, չունեն սեփական գույք և դրամական միջոցներ: Ավելին` վերջիններս որևէ տեղ չեն աշխատում, հետևաբար` չեն ստանում աշխատավարձ:

Այսինքն, ստացվում է, որ օրինապաշտ, հարկերն ու պետական այլ վճարները պարտաճանաչ կերպով վճարող քաղաքացին (ձեռնարկատերը) որևէ կերպ չի կարողանալու հետ ստանալ շահախարդախության արդյունքում կորցրած դրամական միջոցները:

Պետությունը, ի դեմս դատական համակարգի, վերջինիս տրամադրում է շուրջ 10-20 էջանոց վճիռ և ... վերջ:

Փաշինյան Նիկոլն ասում է, որ պետությունում ամենակարևոր մարդիկ հարկ վճարողներն են, որոնց պատվին պետք է կենացներ ասել: Միգուցե ճիշտ է ասում, սակայն նրա դատարկ խոսքերից հարկ վճարողներին ոչ տաք է, ոչ սառը: Բերվածս օրինակը դրա վառ ապացույցն է: Դա նշանակում է, որ, ի դեմս Փաշինյան Նիկոլի, Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե օրինապաշտ հարկատուներ, այլ բացառապես վերջիններիս կողմից վճարված այսրոպեական հարկերը:

Ի տարբերություն Հայաստանի, նորմալ պետություններում իրականում հարգում և գնահատում են հարկատուներին: Մասնավորապես` եթե պետության միջամտությունը չի բավարարում և քաղաքացին չի կարողանում ստանալ շահախարդախության արդյունքում կորցրած դրամական միջոցները, ապա պետությունը քաղաքացու կորցրած գումարի չափով, օրինակ` ներում է վերջինիս պարտքերը կամ ազատում է հարկերից:

Եվ, ուրեմն, եկեք խմենք հարկատուների, կներեք, նորմալ պետությունների կենացը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ