Միացյալ Նահանգները դադարեցրել է գենդերային չեզոք «X» խորհրդանիշով անձնագրերի տրամադրումը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրից հետո, որը սահմանափակում է կառավարության կողմից տրանսգենդերների ինքնության ճանաչումը։ «Այս կարգադրության համաձայն՝ դեպարտամենտի կողմից ԱՄՆ անձնագրերի տրամադրումը կհամապատասխանի անհատի կենսաբանական սեռին, ինչպես սահմանված է հրամանագրում»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:               
 

«Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա Հեկուբի...»

«Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա Հեկուբի...»
08.12.2024 | 18:32

Մի այնպիսի ողբ եք դրել, թե Բաշար Ասադը զրկվեց իշխանությունից:

Ջհաննամին թե չզրկվեց:

Բաշար Ասադը ձեր մորքուրի՞, թե՞ հորքուրի տղան է, կամ գոնե ձեր փեսան...

Էդ Բաշար Ասադը չէ՞ր, որ 2009 թ. պաշտոնական այցով ժամանեց Երևան և հրաժարվեց մեր արարողակարգով նախատեսված Ծիծեռնակաբերդ բարձրանալուց:

Ողբում եք, ամա՜ա՜ա՜ն, Սիրիան ընկավ...

Հետաքրքիր է, այդ ու՞ր, կամ որտեղ ընկավ:

ԱՄՆ-ը , վերջապես իշխանափոխություն կատարեց, պարզապես Սադամի ու Քադաֆիի նման չսպանեցին:

Ասում եք, ասելը դեռ քիչ է, անեծքակոլոլ էլ եք անում

Ռուսներին, թե դավաճանեցին Ասադին:

ՌԴ-ն Սիրիայի եղբա՞յրն է, թե՞ սիրած կինը, որ դավաճանի:

Դավաճանել-չդավաճանելը բարոյական կատեգորիա է, որը պետությունների քաղաքական բիզնես շարերում իսպառ տեղ չունի:

Եթե ժամանակին, իր շահերից ելնելով ներդրում է արել ռուսը սիրիական բիզնեսում, իսկ հիմա, երբ տեսնում է այդ բիզնեսը ոչշահութաբեր է, հո հիմար չի՞, որ շարունակի փող ներդնել:

Լավ առիթ է, շահավետ ծախելու հնարավորոություն կա,

իր համաձայնությունը տվել է:

ՈՒ թարգեք՝ թե՛ ռուսին, թե՛ պարսիկին, թե՛ մեկ ուրիշին իրենց շահերը բացատրելու անշնորհակալ ու ծիծաղելի գործը:

Եվ ո՛չ էլ Թուրքիային ու Էրդողանին մի բարձրացրեք, հասցրեք ալլահի մորուքին բազմելու պատվին:

Թուրքիան, մանավանդ Էրդողանի Թուրքիան, սոսկ պատեպատ խփվող բութ գործիք է երկու «ուստի»`

ԱՄՆ -ի ու ՌԴ -ի ձեռքին:

Զարգացումները ցույց են տալիս. քիչ մնաց, սրyնթաաց մոտենում է այն պահը, երբ Ռուսաստանն իր «սիրելի, սրտակից բարեկամ» Թուրքիայից կպոկի Բոսֆոր, Դարդանել նեղուցներն ու Ստամբուլը:

Եվ կմնա հավերժ հիվանդ Թուրքիան առանց Անատոլիայի...

ՈՒ մի անգամ էլ կրկնում եմ` երկրագնդի վրա առկա բոլոր պետություններից, բացառությամբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ոչ մեկը խաղացող չեն:

Ոչ մեկn օրակարգ թելադրող չեն:

Ինչու՞:

Որովհետև երկրագունդը միայն այդ երկոուսը՝ ԱՄՆ-ն ու ՌԴ -ն կարող են կործանել:

Իսկ տերը նա է. ով կարոող է կործանել:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ