ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված հողատարածքը ՀՀ-ին վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու

Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված հողատարածքը ՀՀ-ին վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու
10.12.2024 | 19:14

«Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց»:

Այս մասին իր ՖԲ էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, հերոսաբար գլուխ գովալով, որ Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ (մոտ 46 մլն դրամ) վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը:

Եթե ապօրինի է օտարվել, շատ լավ, խնդիր չկա:

Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու: Այդ գործընթացից ի՞նչ կա:

Իսկ ապօրինի սահմանազատումով հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Տավուշյան հողատարածքների՞ց ինչ կա:

Դա էլ է գործընթա՞ց, թե՞ աննախադեպ իրադարձություն:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. 1

Ապօրինի կերպով Արցախի հայության միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունիքը ոտնահարելու և 120 հազար մարդու տնից, հողից, հայրենիքից զրկելու գործընթացի մասին այս անգամ լռում եմ…

Հ.Գ. 2

Փաստորեն, ըստ Նիկոլի տրամաբանության, նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, հայ ժողովուրդը՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի գլխավորությամբ, միլիարդավոր դոլարների օգուտներ էին բերել Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի Նիկոլը դրա մասին չգիտեր:

Դիտվել է՝ 2696

Մեկնաբանություններ